Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 6-7.2012

Ժողովրդագրություն և առողջություն

Ժողովրդագրություն և առողջություն

ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները:

 

Զեկույցի շնորհանդեսին մասնակցել են Հայաստանի կառավարության անդամներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ:

 

«Նախորդ տարիների համեմատ հինգ տարիները համակարգի զարգացման առումով բարեփոխումների տարիներ էին»,- ողջույնի խոսքում նշել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

 

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը, որտեղ 2008 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգը, առողջապահության նախարարության գերակա ուղղություններից է:

 

«Այդ բարեփոխումներն ուղղված են հատկապես անապահով խավերին օժանդակելուն, ինչն այսօր բնակչության շրջանում ստանում է դրական արձագանք», -ընդգծել է Հարություն Քուշկյանը: Նախարարը նաև շեշտել է, որ բարեփոխումներն առողջապահական ոլորտում պատասխանատու միջոցառումներ են, որոնք պահանջում են գիտելիքներ, քաղաքական կամք, համարձակություն և ամենակարևորը մասնագիտացած թիմի առկայություն: Դրանց բացակայությունը հարցականի տակ է դնում ցանկացած բարեփոխում:

 

Նախարարը ներկայացրել է, որ մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում շահագործվել է 7 խոշոր բժշկական կենտրոն` Հրազդանում, Իջևանում, Արմավիրում, Արարատում, Գորիսում, Ապարանում, Գավառում: Արդիականացված բժշկական հաստատություններում իրականացվել է ոչ միայն շենքերի հիմնանորոգում, այլ դրանք հագեցվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով, ինչպես նաև իրականացվել է բժշկական անձնակազմի վերապատրաստում: Առողջապահության նախարարը հավաստիացրել է, որ այս գործընթացը շարունակական է լինելու: Հարություն Քուշկյանը հավելել է, որ ակնհայտ է նաև առաջընթացը շտապ օգնության` 1-03 ծառայության որակի բարելավման գործում:

 

2005-2010 թվականներին մանկական մահացության ցուցանիշները Հայաստանում նվազել են` 26 մահից հասնելով 13 դեպքի` 1000 կենդանածնի հաշվով: Այս մասին փաստել է Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը:

 

ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն իր զեկույցում նշել է, որ 2008 թվականի հուլիսի մեկից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի ներդրումը նպաստել է շուրջ 10 անգամ ծնննդաբերությունների համար կատարվող պաշտոնական վճարումների կրճատմանը:

 

«Վերջին հինգ տարիներին իրականացված բարեփոխումները մեծ քայլ են, առաջընթաց` առողջապահության ոլորտում»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա շեշտել է, որ առողջապահության մասին խոսելով` միաժամանակ խոսվում է տնտեսության, կառավարչական համակարգերի բոլոր ոլորտների մասին, որոնք առնչվում են առողջապահությանը:

 

Արա Բաբլոյանը խորհուրդ է տվել չվախենալ ՀԺԱՀ-ի արդյունքում ստեղծված «հաստափոր» ձեռնարկի էջերի քանակից, քանի որ այն առողջապահական առաջիկա մոտեցումները մշակելու արժեքավոր ուղեցույց է:

 

Նշենք, որ ՀԺԱՀ-ը հանրապետության մակարդակով ներկայացուցչականություն ապահովող ընտրանքային հետազոտություն է, որը ժողովրդագրական բնութագրիչների միջոցով վերլուծական տեղեկատվություն է տրամադրում առողջապահական թեմաների և խնդիրների, ինչպես նաև արծարծված հարցերի շուրջ երկրում տեղի ունեցող առաջընթացի վերաբերյալ: Ստացված արդյունքները հնարավորություն են ընձեռում ոլորտի քաղաքականությունը մշակողներին առավել նպատակային և իրատեսական ֆինանսական ծրագրեր մշակելու համար:

 

Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության ընթացքում ավելի քան 7000 տնային տնտեսություններում իրականացվել են հարցումներ, որոնցում ընդգրկվել են 15-49 տարեկան 5922 կին և նույն տարիքային խմբի 1584 տղամարդ: Հարցման դիտանկյունում են գտնվել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ծնելիությունը, հակաբեղմնավորման մեթոդների կիրառումը, մոր և մանկան առողջությունը, երեխաների սնուցումը, մանկական մահացությունը, կանանց կարգավիճակը տնային տնտեսություններում, առողջության պահպանման օղակների մատչելիությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին իմացությունը և վարքագիծը, ինչպես նաև այլ թեմաներ:

 

Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ Հայաստանում իրականացվում է 3-րդ անգամ (2000, 2005 և 2010):

 

Հետազոտության հիմնական արդյունքների համաձայն` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող նվազագույն պատվաստումների ամբողջական փաթեթի պատվաստումներ ստացած 18-29 ամսական երեխաների մասնաբաժինն աճել է 2005թ. 74 տոկոս ցուցանիշից մինչև 87 տոկոս` 2010թ.: Մյուս կողմից, մինչև հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյունք է, իսկ նույն տարիքային խմբի երեխաների 15 տոկոսն ունի գերքաշության խնդիր:

 

Ինչպես ՀԺԱՀ 2000 և 2005թթ., այնպես էլ 2010թ. կանայք միջինում ունենում են 1.7 երեխա: ՀԺԱՀ 2010-ի արդյունքների համաձայն 2008թ. հուլիսի մեկից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի հաստատումը նպաստեց շուրջ 10 անգամ ծննդաբերությունների համար կատարվող ոչ պաշտոնական վճարումների կրճատմանը (մինչև 2008թ. հուլիսի 1-ը` 82.4%, իսկ 2008թ-ից հետո` 7.9%):

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկ վեհաժողով Երևանում

ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան  «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...

«Գործնական սթրեսաբանություն»
«Գործնական սթրեսաբանություն»

Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...

Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից
Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից

Վերջին տարիներին տառապում եմ քրոնիկական հարբուխով: Բժշկի խորհրդով երկար ժամանակ տարբեր դեղպատրաստուկներ եմ օգտագործել, սակայն արդյունքից այնքան էլ գոհ չեմ: Ժովովրդական ի՞նչ միջոցներ կան այն բուժելու համար:

Ն.Դանիելյան, ք.Երևան...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Կանխարգելում և բուժում տանը Թերապիա
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...

Սիրտը բուժում ենք կիտրոնով
Սիրտը բուժում ենք կիտրոնով

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Սրտանոթաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

Մարդկանց 80 տոկոսը լավատես է
Մարդկանց 80 տոկոսը լավատես է

Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ,  տհաճությունների են հանդիպում...

Թվեր և փաստեր Հոգեկան առողջություն
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու. իմունանբավարարություն

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...

Իմունաբանություն
Ֆարինգիտ
Ֆարինգիտ

Ֆարինգիտն  ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Թերապիա
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք

40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...

Հոգեկան առողջություն Սրտանոթաբանություն Ես
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով

Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...

Վախ, ինչպես հաղթահարել այն
Վախ, ինչպես հաղթահարել այն

Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...

Հոգեկան առողջություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...

Հոգեկան առողջություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ